Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ վերացրել է Թել Ավիվում երկու մարդ սպանած եւ մի քանիսի վիրավորած պաղեստինցուն, հայտնում է AFP-ն։
«Այսօր առավոտյան մեզ հաջողվեց վերացնել ահաբեկչին»,- ասել է ոստիկանության կոմիսար Յակով Շաբթայը։
Նախօրեին Թել Ավիվի բանուկ Դիզենգոֆ փողոցի բարում հարձակվողը կրակել էր հավաքված մարդկանց վրա:
Իսրայելական «ՇԱԲԱՔ» անվտանգության գործակալությունը հայտնել է, որ հարձակվողը 28-ամյա Ռաադ Հազեմն է՝ Հորդանան գետի՝ Իսրայելի կողմից օկուպացված Արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքից: Ըստ Shin Bet-ի՝ հատուկ ջոկատայինները հարձակվողին հայտնաբերել են «Յաֆոյում մզկիթի մոտ թաքնված»։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բարձր է գնահատել անվտանգության ուժերին արձագանքի համար։
«Մենք առավելագույն զգոնություն ենք պահպանում Թել Ավիվում եւ ամբողջ երկրում՝ վախենալով հետագա միջադեպերից կամ հարձակումների իմիտացիայից,- ասել է Բենեթը:- Արյունոտ ահաբեկչության դեմ մեր պատերազմը երկար եւ ծանր է։ Մենք կհաղթենք»:





























