Հոկտեմբերին կայանալիք Քյոլնի մթերային տոնավաճառի կազմակերպիչներն արգելել են ֆրանսիացիներին ներկայացնել իրենց գլխավոր ճաշատեսակ ֆուա-գրան` սագի լյարդից պատրաստված պաշտետը: Գերմանացիները ոչ մարդասիրական են համարել այդ ճաշատեսակը, որը պատրաստվում է գերսնված թռչնի լյարդից:

Սովորաբար, կապում են  սագերի ոտքերը, որպեսզի նրանք ավելի արագ քաշ հավաքեն եւ հիվանդանան լյարդի ցիրոզով:

Ֆրանսիացիներին դուր չի եկել, որ տոնավաճառի կազմակերպիչները ենթարկվել են կենդանիների պաշտպաններին: Ֆրանսիայում Ֆուա-գրայի պատրաստումը թույլատրված է «նախնիների մշակութային եւ գաստորնոմիական ավանդույթների պահպանման» մասին օրենքի հիման վրա:  

Ֆուա-գրայի պատրաստման այս բաղադրատոմսը ստեղծվել է հին Եգիպտոսում: Թեեւ Գերմանիայում այս ուտեստն արգելված է, սակայն գերմանացիները շատ են սիրում այն եւ տարեկան 170 տոննա նման պաշտետ են օգտագործում:

Կոնֆլիկտին միջամտել են պաշտոնատար անձինք: Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարարը Փարիզում հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ եւ նշել, որ սկանդալը կարող է բարդացնել երկու երկրների հարաբերությունները: Ի պատասխան Գերմանիայի դեսպանը ուսերն է թոթվել ու վկայակոչել Գերմանիայի գյուղատնտեսության նախարարին, ով խոստովանել էր, որ տոնավաճառը մասնավոր անձինք են կազմակերպել եւ պետությունը չի կարող խառնվել այդ խնդրին, հաղորդում է Vesti-ն: