Լիտվան ուրբաթ հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից եւ Գերմանիայից ավելի քան 1 մլրդ եվրոյի ռազմական սարքավորումներ գնել, որոնք կմատակարարվեն մինչեւ 2027թ., փոխանցում է Reuters-ը:

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գնումները պայամանվորված են Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակով: Գնումները ներառելու են Switchblade եւ այլ անօդաչուներ, Javelin հակատանկային համակարգեր, ռադարներ եւ զրահամեքենաներ ԱՄՆ-ից:

Գերատեսչությունը հայտնել է, որ շուտով կսկսի 10 տոննայանոց բեռնատարների ձեռբերումը Գերմանիայից: