ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել, NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Հրամանագրերից մեկով Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)։
Մեկ այլ հրամանագրով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)։
Մեկ այլ հրամանագրով Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյաննը, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։





























