Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելն ուրբաթ ժամանել են Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար, հաղորդում է DW-ն:
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այցի նպատակն է աջակցություն ցուցաբերել եւ վստահեցնել Զելենսկուն ԵՄ անդամակցության ձգտելու հարցում:
«Մեր նպատակն է Ուկրաինայի հայտն այս ամառ ներկայացնել Եվրոպական խորհրդին»,- ասել է նա լրագրողներին Ուկրաինա ուղեւորվելիս:
Կիեւ այցելող պատվիրակության կազմում ընդգրկվել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, որը հայտարարել էր, որ իր երկիրն Ուկրաինային է նվիրելու իր խորհրդային С-300 ՀՕՊ համակարգը:
Բորելը, որը նույնպես ժամանել է Կիեւ, հայտարարել է, որ Եվրամիությունը վերադրաձնում է իր պատվիրակությունն ուկրաինական մայրաքաղաք:
ԵՄ ներկայացուցչությունն ամբողջությամբ տարհանվել էր ռուսական հատուկ գործողությունների մեկնարկի հաջորդ իսկ օրը:
Դեսպանորդի վերադարձը կօգնի ապահովել Եվրամիության եւ ուկրաինական կառավարության սերտ եւ անմիջական համագործակցությունը, նշել է Բորելը:





























