Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային եւ Ռուսաստանի ներխուժումից հետո պատերազմից փախած փախստականներին ընդունող երկրներին աջակցելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԵՄ գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտնում է Reuters-ը։

«Դրանից վեց հարյուր միլիոնը կգնա Ուկրաինային, ուկրաինական իշխանություններին եւ մասամբ ՄԱԿ-ին»,- Լեհաստանում Ուկրաինայի համար դրամահավաքի միջոցառման ժամանակ ասել է ֆոն դեր Լյայենը:

«Եվ 400 մլն եվրո կուղղվի սահմանամերձ պետություններին, որոնք նման հրաշալի աշխատանք են կատարում եւ օգնում են փախստականներին, որոնք գալիս են»,- ասել է նա: