ՄԱԿ-ի կառուցվածքում բարեփոխումներ անելու Թուրքիայի կոչերը կարող էին կանխել ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաեւ միլիոնավոր մարդկանց միգրացիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վաչակազմի ներկայացուցիչ Ֆահրեթթին Ալթունն՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, փոխանցում է Sabah-ը:
Ընդգծելով, որ «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հերթական անգամ ապացուցել է համաշխարհային համակարգի անարդարությունը»՝ Ալթունն ասել է. «ՄԱԿ-ը, Եվրոպական խորհուրդը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն վերածվել են դատապարտող մեխանիզմի»: «Մենք մի քանի անգամ բախվել ենք այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը, որը հանդես է գալիս որպես Երկրորդ աշխարհամարտում հաղթողների շահերի իրավական բազա, իր ներկայիս կառուցվածքով չի ապահովում համաշխարհային խնդիրների կարգավորումը, այլ ավելի շուտ փակուղում է հայտնվում: Մենք տեսել են, թե ինչպես է հակամարտող կողմը, լինելով ՄԱԿ-ի մշտական անդամ, արգելափակել ընթացակարգերը»,- ընդգծել է Ալթունը:
«ՄԱԿ-ն այս կառուցվածքով թույլերի, տուժածների կամ օրենքի կողմից չէ, այլ հինգ մշտական եւ ուժեղ անդամների կողքին է»,- հավելել է թուրք պաշտոնյան:
Նա նշել է, որ Թուրքիան ներդրում է անում որպես ուժ, որը կայունություն է ապահովում ճգնաժամերի կարգավորման համար ամեն տեղ, որտեղ ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն գործում կամ որտեղ նրանց որոշումներն անտեսվում են:





























