Գերմանիայի կառավարությունը մերժել է զենք արտադրող ընկերության առաջարկն Ուկրաինայի համար 100 տանկ վերանորոգելու մասին:
Զենք արտադրող Rheinmetall ընկերությունը հայտարարել է, որ իր գործարանում գտնվող Marder տեսակի 100 տանկ կարող է մարտական պատրաստականության բերվել, ինչը թույլ կտա գերմանական զինված ուժերին համարժեք քանակի մարտական տեխնիկա ուղարկել Ուկրաինա:
Bild-ի հաղորդման համաձայն՝ պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ շահագործումից հանված տանկերի վերանորոգումը չափազանց շատ ժամանակ կպահանջի, ինչի հետեւանքով իր սեփական ուժերը չեն կարողանա կատարել իրենց պարտականությունները ՆԱՏՕ-ի առաջ: Սակայն նախարարությունը փորձագետի չի ուղարկել տանկերի ուսումնասիրության համար, նախքան առաջարկը մերժելը, հաղորդում է պարբերականը:
«Եթե ճիշտ է, որ պաշտպանության նախարարությունը դեռեւս անգամ չի նայել «Մարդեր» տանկերը, ապա դա սկանդալ է»,- պարբերականին հայտնել է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:





























