ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրտուալ հանդիպում կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, թեեւ Վաշինգտոնը հասկացրել էր, որ ռուսական էներգակիրների՝ Հնդկաստան ներկրման ծավալների ավելացում չի ցանկանում, փոխանցում է Reuters-ը:

«Նախագահ Բայդենը կշարունակի սերտ խորհրդակցություններն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի հետեւանքների եւ պարենային ու ապրանքային շուկաների համաշխարհային մատակարարումների վրա դրա ապակայունացնող ազդեցության մեղմացման մասին»,- հայտնել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ միջազգային տնտեսության հարցերով տեղակալ Դալիպ Սինգհը, որը վերջերս այցելել էր Հնդկաստան, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի համար որեւէ «կարմիր գիծ» չի սահմանի ՌԴ-ից էներգակիրների ներկրման հարցում, սակայն չի ցանկանում գնումների «կտրուկ աճ» տեսնել:

Հնդկաստանն առնվազն 13 մլն բարել ռուսական նավթահումք է գնել ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր: