Գործարար Իլոն Մասկը որոշել է չմտնել Twitter ընկերության տնօրենների խորհուրդ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ընկերության տնօրեն Պարագ Ագրավալը։
«Իլոն [Մասկը] որոշել է չմտնել մեր տնօրենների խորհուրդ»,- գրել է Ագրավալը Twitter-ի իր էջում։
Ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Արժեթղթերի հանձնաժողովը տեղեկացրել էր, որ Մասկը կմտնի Twitter-ի տնօրենների խորհուրդ։ Ինքը՝ Մասկը, իր հերթին, այն ժամանակ հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է ընկերությունում աշխատանքն սկսելուն, «որպեսզի առաջիկա ամիսներին էական բարելավում կատարի Twitter-ում»։
Ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Արժեթղթերի հանձնաժողովը հրապարակել էր տեղեկություններ, որոնց համաձայն՝ Մասկը Twitter-ի բաժնեթղթերի 92 տոկոսի սեփականատերն է։





























