Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը բանակցություններ են վարում, որոնց ընթացքում ակնկալվում է, որ կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հանդիպումը տեղի է ունենում Պուտինի մերձմոսկովյան նստավայրում։ Ավստրիական կողմի խնդրանքով բանակցություններն ընթանում են դռնփակ ռեժիմով:

Նեհամերը Մոսկվա էր ժամանել նախօրեին։ Շաբաթ օրը նա այցելել էր Ուկրաինա, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Զելենսկու, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։