ԵՄ ԱԳ նախարարները որոշում չեն կայացրել ռուսական նավթի եւ գազի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ նախարարները քննարկել են այս հարցը, սակայն որոշումներ չեն ընդունել, քննարկումները կշարունակվեն։
Նրա խոսքով՝ ռուսական էներգակիրներից հրաժարումը չի կանգնեցնի ռուսական բանակին։ «Եթե դուք այսօր դադարեցնեք գազի մատակարարումը, դա չի կանգնեցնի ռուսական բանակին… Այսօր կարեւոր են օգնությունը եւ պաշտպանությունը»,- ասել է Բորելը:
Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մի քանի երկիր պնդել է, որպեսզի ռուսական նավթի նկատմամբ էմբարգո սահմանվի:
ԵՄ երկրների թվում, որոնք կոչ են արել արգելել նավթը, Լեհաստանը եւ Բալթյան երկրներն են: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը նախարարներին ասել է, որ Գերմանիան դեմ չէ նավթի էմբարգոյին, սակայն դաշինքը պետք է խուսափի այնպիսի միջոցներից, որոնք ավելի շատ վնասում են եվրոպացիներին, քան Ռուսաստանին: «Որպեսզի դա հնարավոր լինի Եվրամիության շրջանակներում, մեզ միասնական, համակարգված ծրագիր է անհրաժեշտ»,- ասել է Բերբոքը:





























