Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Կիեւ կամ որեւէ այլ ուկրաինական քաղաք միայն այն դեպքում, եթե այցը «օգտակար» լինի ներկայիս ճգնաժամի լուծումը գտնելու համար։
«Ես դա չեմ անի միայն դեսպանատուն այցելելու համար»,- նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ հյուսիսային Ֆրանսիայում CNN-ի ֆրանսիական ստորաբաժանմանը՝ BFMTV-ին տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ իր այցը պետք է «ինչ-որ բան հրահրի, նոր գործընթաց»։ «Եթե մեզ հաջողվի վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ, ապա միգուցե այցը օգտակար լինի»,- ասել է Մակրոնը։





























