Ադրբեջանցիները պատրաստվում են հետագայում Մադրիդյան սկզբունքները փոխարինել իրենց կողմից առաջ քաշված 5 սկզբունքներով, որոնք պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Վահե Հակոբյանը:

«Այդ սկզբունքներից 3-ը հստակ ասում են, որ Արցախի հարցը փակում ենք, երկրորդ կետով փակում ենք ընդմիշտ եւ երրորդ կետով փակում ենք հետագայում այն աստիճան, որ մենք որեւէ հարթակում հնարավորություն չենք ունենալու այդ հարցը բարձրացնել; Մեր զանգ խփելը սրա մասին է, որ այսօրվա կառավարությունը լուռ ու մունջ հանձնում է Արցախը սկուտեղի վրա:

Հանձնեցինք Արցախը, վաղը հանձնելու ենք Սյունիքը, հանձնեցինք Սյունիքը, մենք հանձնելու ենք Հայաստանը:

Ես համոզված եմ, որ այդ սկզբունքների 5-րդ կետով էլ տողատակով դրված է Զանգեզուրի միջանցքի հարցը»,-ասաց նա: