Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կառուցողական էր։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է haqqin.az-ը։
«Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵՄ-ի ղեկավարների՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը»։
Նախարարը հիշեցրել է, որ կողմերի առջեւ կանգնած են խաղաղ պայմանագրի, սահմանագծման գործընթացի հետ կապված, ինչպես նաեւ հումանիտար հարցեր։
«Խոսելով խաղաղ պայմանագրի պատրաստման եւ սահմանագծման համար աշխատանքային խմբերի ստեղծման մասին՝ պետք է սպասել սկզբունքների դրա ձեւաչափի, մակարդակի եւ համապատասխանության տեսակետից»,- ասել է Ջեյհուն Բայրամովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը դրական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ եւ նույնը սպասում է Հայաստանից»,- գրել է պարբերականը։





























