«Իսլամական պետություն»-ից ոգեշնչված իսլամիստ մոլեռանդը ցմահ ազատզրկման է դատապարտվել բրիտանացի պատգամավոր Դեւիդ Էյմեսի սպանության համար, հայտնում է Sky-ը։

Մեծ Բրիտանիայի քաղաքացի եւ Սոմալիի նախկին վարչապետի ԶԼՄ-ների հարցերով խորհրդականի որդի, 26-ամյա Ալի Հարբի Ալին դանակի մի քանի հարվածներ էր հասցրել Էյմեսին անցած հոկտեմբերին տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Էյմեսը սպանվել էր եկեղեցում, որտեղ հանդիպում էր ընտրողների հետ։ Որպես դրդապատճառ մարդասպանը նշել էր վրեժը՝ Սիրիայում ավիահարվածներին օրենսդրի աջակցության համար:

Երկուշաբթի Ալին լոնդոնյան Օլդ Բեյլի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել սպանություն կատարելու ու ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Երդվյալ ատենակալներին կես ժամից էլ քիչ ժամանակ էր պահանջվել վճիռը կայացնելու համար։