Մենք սառը պատերազմի նոր դարաշրջան ենք մտել: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Ուկրաինական ճգնաժամը շարունակում է խորանալ: Փոխադարձ սխալները, ուժերի նոր բալանսի որոնումները եւ շահերի կարճաժամկետ հաշվարկները մեծ ռազմավարական կորուստների եւ մարդկային ողբերգությունների կհանգեցնեն միջնաժամկետ հեռանկարում։ Մենք սառը պատերազմի նոր դարաշրջան ենք մտել: Այս պատերազմի հետեւանքները կպահպանվեն տասնամյակների ընթացքում»,- ասել է նա։

«Նոր բալանսներ կսահմանվեն բոլոր ոլորտներում՝ պարենային եւ էներգետիկ անվտանգությունից մինչեւ աշխարհաքաղաքական դինամիկա եւ տարածաշրջանային դաշինքներ:

Թուրքիան կպահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը եւ կշարունակի այս կրիտիկական ժամանակաշրջանում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանն ու արդարությանն ուղղված իր բազմակողմ նախաձեռնությունները»: