Հարավային Կորեան հաջորդ շաբաթ կչեղարկի կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը, հաղորդում է Reuters-ը։

Ապրիլի 18-ից կչեղարկվի կեսգիշերին ռեստորանները եւ այլ բիզնեսները փակելու պահանջը, ինչպես նաեւ 10 հոգուց ոչ ավելի մասնավոր հավաքույթների սահմանափակումը։ Ասյ մասին ասել է վարչապետ Կիմ Բու Գյումը։

«Դիմակ կրելը դեռեւս պարտադիր է փակ տարածքներում։ Բացօթյա տարածքներում  դիմակ կրելու վերաբերյալ  կառավարությունը քննարկում կանցկացնի երկու շաբաթվա ընթացքում»,-ասել է նա։