Լեհաստանն ապրիլին կանցկացնի առաջին փորձարկումներն ԱՄՆ-ի հակահրթիռային բազայում, հայտնում է Rzeczpospolita պարբերականը:
ԱՄՆ բազան գտնվում է Ռեդզիկովո գյուղում։ Այնտեղ վաղ նախազգուշացման ռադարներ եւ 24 RIM-161 Standard Missile 3 Block IIA որսող հրթիռներ են տեղադրված:
«Մոտակա շաբաթների ընթացքում մենք կսկսենք հակահրթիռային համակարգի փորձարկումները»,- ասել է ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջոն Հիլը:
Նրա խոսքով` արդեն հստակ պլան, հստակ ժամանակացույց է մշակվել, տեղադրվել են նաեւ անհրաժեշտ բոլոր սարքավորումները։
Պարբերականը նշում է, որ Լեհաստանի հակահրթիռային պաշտպանության ռազմավարական առաջին կայանքը կգործարկվի գրեթե չորս տարի ուշացումով, իսկ ամբողջությամբ կգործարկվի մինչեւ տարեվերջ։
Հրթիռային պաշտպանության բազայի կառուցումը մի քանի տարով հետաձգվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ կապալառուի միջեւ վեճերի պատճառով։





























