Ուզբեկստանի իշխանությունները ձեռնարկություններին խորհուրդ են տվել արտասահմանյան գործընկերների հետ հաշվարկներ չանել ռուսական բանկերի միջոցով, որոնք հայտնվել են Արեւմուտքի պատժամիջոցների տակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի Կենտրոնական բանկից:

«Կենտրոնական բանկին եւ բանկերին հանձնարարվել է աշխատանք տանել տեղի ձեռնարկատերերի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատժամիջոցների տակ չեն հայտնվել արտասահմանյան գործընկերները, եւ ապահովելու տեղեկության տրամադրումը ձեռնարկություններին նախքան որեւէ գործարք կատարելը», - ընդգծել են արտաքին առեւտրի, ներդրումների եւ արդյունաբերության զարգազման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում:

Ինչպես փոխանցում են ԿԲ-ից, հատուկ ընդգծվում է «անհրաժեշտությունը՝ հորդորելու բոլոր հաճախորդներին միջազգային հաշվարկներն անել այլ բանկերում՝ միջոցների անցանկալի արգելափակումից խուսափելու նպատակով»: