Հարավային Կորեայի հաջորդ առաջնորդի անցումային հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պե Հյոն Չժինը հայտարարել է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը մտադիր է ապրիլին պատվիրակություն ուղարկել Ճապոնիա՝ երկկողմ համագործակցության եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության հարցով խորհրդակցությունների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Yonhap լրատվական աղբյուրը:
«Այդ պատվիրակության նպատակը Հյուսիսային Կորեայի եւ Տոկիոյի ու Սեուլի միջեւ երկկողմ հարաբերությունների հարցով խորհրդակցությունների անցկացումն է: Մենք հույս ունենք, որ այցը հիմք կդնի այդ հարցերի շուրջ համագործակցության համար»,- ընդգծել է Պե Հյոն Չժինը:
Ընդգծվում է, որ պատվիրակները պետք է հանդիպեն ճապոնական կառավարության, խորհրդարանի, գործարար ոլորտի եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Խումբը կգլխավոր «Քաղաքացիական ուժ» պահպանողական կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Չոն Չժին Սոկը:





























