Չեմ կարծում, թե Մոսկվայում Արցախի հետ կապված լուրջ փաստաթուղթ է ստորագրվելու: Այ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրպաևրակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը:
«Այո, լինելու է փաստաթուղթ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին վերաբերող: Ինչ վերբերում է Հայաստանին, Արցախին, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին, կարծում եմ՝ այս այցի ընթացքում որեւէ հարց չի քննարկվելու»,-ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ այս երկու օրերին «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն էլ եղել են Ազատության հրապարակում. «Նրանք էլ են պատրաստվում ոբղոքի ակցիաների: Մենք ասել ենք, որ այս բողոքի ակցիաները լինելու են ցանցային, ապակենտրոն եւ ի վերջո, ինչ-որ մի փուլում մեր բոլորիս ուժերը համատեղվելու են: Մենք չենք եկել այստեղ ու պահանջում իշխնափոխություն, մենք ասում են՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին, իսկ գլխավոր նպատակը հայրենիքի անվտանգությունն է: Ես չեմ ասում՝ սրանց քշնք, ես ստանձնեմ իշխանությունը, ես ասում եմ՝ մենք ունենք նպատակ՝ ունենալ անվտանգ երկիր, Արցախի հետ կապված կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացյալ հատվածը, որեւէ մեկը այս երկրում իրեն թույլ չտա ասել, որ Արցախը հնարավոր է լինի Ադրբեջանի կազմում: Բայց միայն այս իշխանության գնալուց հետո է հնարավոր այս ամենը շտկել, ուղղել: Այսինքն առաջին նպատակը իշխանափոխություն, որպեսզի հսնենք մեր հիմնական նպատակին»,-ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ իրենք ակցիաներ են անցկացնելու նաեւ մարզերում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, սակայն ճիշտ չէ հիմա բացահայտել իրենց ծրագիրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։











