Իտալիայի հարավում` Ապուլիա նահանգում ներգաղթյալների բողոքները օգոստոսի 1-ին վերաճել են ոստիկանության հետ բախումների: Հիմնականում Աֆրիկայից ներգաղթածները, որ հիմնվել էին ժամանակավոր կացության վայրերում, փակել են մայրուղին եւ երկաթուղին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իտալական մամուլը:
Դեպքի վայր ժամանած իտալական ոստիկանությունը ենթարկվել է ամբոխի հարձակմանը: Մի քանի տասնյակ մարդիկ, մեծամասամբ իրավապահներ, վիրավորվել են: Վնասվել են ոստիկանական մեքենաներ: Ներգաղթյալները` զինված փայտերով եւ քարերով, շարունակում են արգելափակված պահել երկաթուղու հատվածը:
Նշենք, որ 2011թ. փետրվարից Իտալիայի ափին հայտնվել են հազարավոր ներգաղթյալներ Հյուսիսային Աֆրիկայից:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին փախստականների հոսքը «միգրացիոն ցունամի» էր անվանել եւ Եվրամիությունից օգնություն խնդրել:




























