Երեքշաբթի Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է BrahMos գերձայնային թեւավոր հրթիռի ավիացիոն տարբերակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:

BrahMos-ը հաջողությամբ արձակվել է Su-30MKI կործանիչից։ Արձակումն իրականացվել է երկրի արեւելյան ափին։

Հաղորդվում է, որ հրթիռը կարողացել է մեծ ճշգրտությամբ խոցել թիրախը՝  շահագործումից հանված նավը:

Հնդկաստանը BrahMos-ի օդադեսանտային տարբերակի կառուցումը սկսել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր ավելի քան 40 Su-30MKI կործանիչներ զինել: