Ազատության հրապարակում ոստիկանությունը մեծ թվով ուժեր է տեղայակել։ Հրապարակում նստացույց հայտարարած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դա պայմանավորում է իրենց վախերով. «Ինչից են վախենում՝ չգիտեմ»:
Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավումը շատ կարևոր է. «Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի հիմնական, ամենակարևոր հատվածը։ Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց», - ասաց Արթուր Վանեցյանը։











