Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) հինգշաբթի  լիագումար նիստին ընդունել է փոփոխությունը սահմանադրության մեջ՝ օրենսդիր ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածուների տարիքային շեմը 25-ից 21-ից իջեցնելու համար: Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, 22 պատգամավոր ձեռնպահ է մնացել, չորս պատգամավոր դեմ է հանդես եկել:

«Սեյմի անդամ կարող են ընտրվել Լիտվայի այն քաղաքացիները, ովքեր երդմամբ կապված չեն այլ պետությունների հետ եւ ընտրությունների օրը 21 տարեկան են»,- ասվում է փոփոխության նախագծում մեջ։

Ըստ նախաձեռնողների՝ այս քայլը կնպաստի ակտիվ երիտասարդների ներգրավմանը քաղաքականության մեջ եւ կծառայի քաղաքական կյանքի թարմացմանը։ Նորամուծությունը քննադատողները նշում են, որ արդյունքում խորհրդարան կգան երիտասարդներ, ովքեր կրթություն ստանալու ժամանակ չեն ունեցել եւ չունեն բավարար կենսափորձ պետության կառավարման համար։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ կկիրառվի տարիքային նոր շեմը, նախատեսված են 2024-ին: