Հայ-ռուսական համագործակցությունը ոչ թե 30, այլ հարյուրավոր տարիների պատմություն ունի։ Այս մասին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը։

Նա նշեց, որ հետագայում այդ համագործակցությունը միայն աճել ու ակտիվացել է՝ օգուտ տալով թե՛ հայ, թե՛ ռուս ժողովրդին։ «Սակայն, իմ կարծիքով, մեր դաշնակցային հարաբերությունները բավարար արդյունավետ չեն օգտագործվում։ Հարաբերությունների զարգացումն առաջին հերթին պետք է արտացոլվի տնտեսության մեջ։ Դա պետք է լինի փոխշահավետ»,-շեշտեց ռուս պատգամավորը։

Նա ափսոսանք հայտնեց, որ վերջին տարիներին կողմերը բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված պլանային աշխատանք չեն իրականացրել։ «Ի վերջո, այսօր մեզ համար ամենակարեւորը մեր քաղաքացիների բարեկեցության բարելավումն է»,-եզրափակեց Նիլովը: