Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի տունը հոսանքազրկել են, քանի որ վերջինս հրաժարվել է վճարել երկու ամսվա վարձը՝ ի նշան էներգիայի սուբսիդավորվող գների կտրուկ բարձրացման դեմ բողոքի, հաղորդում է Reuters-ը։

Անցած տարվա վերջին արժութային ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի կտրուկ աճի եւ ստիպել կառավարությանը բարձրացնել գները՝ սկսած գազից եւ էլեկտրաէներգիայից մինչեւ ալկոհոլ, ավտոբուսի ուղեվարձ եւ բենզին:

«Էլեկտրաէներգիան մարդու հիմնական իրավունքն է: Ես ուզում էի լինել նրանց ձայնը, ովքեր չեն կարող վճարել»,-Twitter-ում գրել է Քիլիչդարօղլուն։

Մարտին տարեկան ինֆլյացիան հասել է 61 տոկոսի։ Շատ վերլուծաբաններ ցնցումների մեջ մեղադրում են  նախագահ Թայիփ Էրդողանին՝ անցած տարի կազմակերպած տոկոսադրույքների մի շարք անսովոր կրճատումների վրա:

Քիլիչդարօղլուն փետրվարին հայտարարել է, որ կդադարեցնի էլեկտրաէներգիայի վճարումները եւ հորդորել է չբարձրացնել գները։

2021թ․ գրեթե 3,5 միլիոն թուրք բաժանորդի համար անջատվել է էլեկտրաէներգիան, հավելել է Քիլիչդարօղլուն՝ չնշելով  տեղեկատվության աղբյուրը։

Ինֆյլացիոն աճն ազդել է Էրդողանի ժողովրդականության վրա՝  2023թ․ հունիսին կայանալիք համապետական ​​ընտրությունների նախաշեմին, որոնցում Քիլիչդարօղլուն համարվում է նախագահի պաշտոնի հավանական հավակնորդ: