Հունգարիային անհրաժեշտ են մանրամասներ ԵՄ-ից՝ նախքան Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների մասին որոշումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավարը, հաղորդում է Reuters-ը։

Հունգարիան կտրականապես դեմ է գազի եւ նավթի էմբարգոյին, որը, Բուդապեշտի կարծիքով, կկործանի հունգարական տնտեսությունը: 

Երկիրը ՌԴ-ից ներկրում է իր գազի մոտ 80 տոկոսը եւ իրեն անհրաժեշտ նավթի 65 տոկոսը, ընդ որում, MOL-ի նավթավերամշակման գործարանները Սաժալոմբատայում եւ Բրատիսլավայում, Սլովակիայում, ներկայումս հիմնականում վերամշակում են ռուսական նավթը:

Հարցին, թե արդյոք Հունգարիան վետո կդնի ռուսական նավթի եւ գազի դեմ ԵՄ պատժամիջոցներին, Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ հունգարական կողմը ցանկանում է տեսնել՝ ինչ առաջարկներ են դրված սեղանին։

«Ոչ միայն հունգարական, այլեւ գերմանական տնտեսությունը կփլուզվեր եւ խորը ռեցեսիայի մեջ կհայտնվվեր առանց ռուսական գազի»,-ասել է նա։

«Մեզ պատասխանատու որոշումներ են պետք, եթե ցանկանում ենք պատժամիջոցներ կիրառել»,-հավելել է նա։