Ապրիլի 21-ին Ալիեւը ժամանել է օկուպացված հայկական Շուշի, որտեղ ապրիլի 22-ին տեղի է ունենալու աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, միջոցառմանը սպասվում է 65 երկրից սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչների մասնակցությունը։ Համագումարի բացման պաշտոնական արարողությունից հետո նախատեսված են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի գործունեության հաշվետվությամբ ելույթներ եւ քննարկումներ:





























