Հայաստանը մի կողմից բարձրացրել է հարցեր ՀԱՊԿ մեխանիզմների հետ կապված հարցեր, մյուս կողմից միշտ հայտարարել է, որ հետաքրքրված է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին Փաշինյան–Պուտին հայտարարության՝ ՀԱՊԿ–ին վերաբերող կետում ՀԱՊԿ–ի գործունեության վերաբերյալ Հայաստանի մտահոգություններին անդրադարձ չկա, մինչդեռ կա ինֆորմացիա, որ պետք է զարգացնել ու շարունակել համագործակցությունն այս կառույցի հետ։
«Այս տարվա սկզբին այդ մեխանիզմներն աշխատել են, և մենք հետաքրքրված ենք, որ դա շարունակական դա լինի։ Երբ հրապարակային հարցեր ենք բարձրացնում, դա չի նշանակում, որ հետաքրքրված չենք, որ այդ կառույցն աշխատի։ Մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն և շարունակում ենք ակնկալել, որ քայլեր ձեռնարկվեն»,– ասել է նա։
«Հարցեր բարձրացնելը դեռ չի նշանակում, որ մենք հետաքրքրված չենք, որ չաշխատի, հարցեր բարձրացնելը նշանակում է, որ հետաքրքրված ենք, որ աշխատեն մեխանիզմները և ակնկալիք ունենք, որ այսպիսի հայտարարությունները հնարավորություն են տալիս, որպեսզի այդ մեխանիզմներն աշխատեն»,– պարզաբանել է ԱԽ քարտուղարը։





























