Ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց կսովորեցնեն օգտվել բրիտանական կառավարության նվիրաբերած զրահատեխնիկայից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Կարող եմ ասել, որ մենք ներկայումս Լեհաստանում ուսուցանում ենք ուկրաինացիներին հակաօդային պաշտպանության, իսկ Մեծ Բրիտանիայում՝ զրահատեխնիկայի կիրառման հարցում»,-ասել է Ջոնսոնը, ում խոսքը մեջբերում է The Guardian-ը։ 

Մեծ Բրիտանիան պարտավորվել է Ուկրաինային մատակարարել 120 զրահապատ պարեկային մեքենա։

Ջոնսոնի խոսնակը Reuters-ին ասել է, որ ուկրաինական զորքերի ուսուցումը Մեծ Բրիտանիայում Ուկրաինային նոր տեսակի առաջադեմ ռազմական տեխնիկա տրամադրելու ծրագրի մի մասն է։