ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի այցելելու են Կիեւ, որպեսզի քննարկեն Ուկրաինայի՝ առավել հզոր զենքի պահանջը, հաղորդում է Reuters-ը:

Այցը, որի մասին շաբաթ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կդառնա հակամարտության էսկալացիայից ի վեր ԱՄՆ պաշտոնական անձանց առաջին այցելությունը բարձրագույն մակարդակով:

Սպիտակ տունը չի հաստատել Բլինքենի եւ Օսթինի ուղեւորությունների ծրագիրը: Պետքարտուղարությունն ու Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանություններից: