Շվեյցարիան խափանել է գերմանական զենքի մատակարարումն Ուկրիանա՝ արգելափակելով Marder հետեւակի մարտական մեքենաներում կիրառվող շվեյցարական արտադրության զինամթերքի վերաարտահանումը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով SonntagsZeitung պարբերականին եւ հիշեցնելով, որ Կիեւը դիմել էր Գերմանիային այդ զինատեսակը ստանալու համար:
Marder-ի համար, որն արտադրվում է գերմանական Rheinmetall զինագործարանի կողմից, կիրառվում է Շվեյցարիայում արտադրվող զինամթերք: Շվեյցարիան սահմանափակում է նման զինատեսակի վերաարտահանումը դեպի հակամարտության գոտիներ:
Պարբերականը մեջբերում է Շվեյցարիայի Պետական քարտուղարության՝ տնտեսական հարցերով ներկայացուցչին, որը տեղեկացրել է, որ երկու հարցում է ստացել Գերմանիայից Ուկրաինային զինամթերք փոխանցելու մասին: Երկու դիմումին էլ բացասական պատասխան է տրվել:





























