Մոսկվան ժամանակին միջոցներ է ձեռնարկել Արեւմուտքի գործողությունների հետեւանքով ռիսկերի նվազեցման համար, ավելի ակտիվորեն է ազգային արժույթների անցնում իր հաշվարկներում, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նախապես սկսել ենք միջոցներ ձեռնարկել համաշխարհային տնտեսության մեջ Արեւմուտքի փաստացի անբարեխիղճ գործողությունների հետ կապված ռիսկերի նվազեցման համար»,- ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ, ըստ փորձագիտական ​​գնահատականների, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամբողջ առեւտրի մոտ 30 տոկոսն իրականացվում է ռուբլով, իսկ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ճարտարապետությունն ընդհանուր առմամբ քիչ է ենթարկվել արտաքին բացասական գործոններին եւ արագորեն հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին:

Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանի առաջատար տնտեսական գործընկերներից մեկն է եւ առաջին տեղն է զբաղեցնում ադրբեջանական նավթամթերք ներկրողների շարքում։