Ես խոնարհվում եմ պայքարի դուրս եկած մեր ընկերների խիզախության ու վճռականության առջեւ: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նրա կարծիքով՝ ապրիլի 23-ին ջահերով երթին միացած մարդիկ պատահական չեն արել դա։ «Այնտեղ պատահական մարդիկ չկային։ Դա շատ կարեւոր է: Բայց ոչ պակաս կարեւոր է, որ մարդիկ չէին եկել այնտեղ մեկանգամյա ակցիայի մասնակցելու յամար։ Նրանք վճռական էին եւ պայքար սկսելուն պատրաստ։ Նրանք հիանալի հասկանում էին, որ իրենց մեծ ու երկար առաքելություն է սպասվում, որն անխուսափելիորեն հաջողությամբ կավարտվի»,- ասաց Ջամալյանը։
Նա համոզված է, որ ժամանակի ընթացքում պայքարի մասնակիցները կշատանան: Հաղթանակը, Ջամալյանի խոսքով, սարերի հետեւում չէ: «Ես ունեմ բոլոր հիմքերն այդպես մտածելու համար, եւ դրանք շատ են: Այդ առումով ես լավատես եմ»,- շեշտեց ռազմական փորձագետը՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ պայքարին։





























