Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է «առաջիկայում» հեռախոսազրույցներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հայտնելով, որ իրենք պատրաստ են հնարավոր օգնություն եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացում, այդ թվում՝ միջնորդության տեսքով՝ Էրդողանը նշել է, որ Անկարան դրական է դիտարկում Կիեւին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Առաջիկայում սպասվում է նաեւ նախագահ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը»,- հայտնել է հեռուստաալիքը։

Կիրակի Թուրքիայի նախագահը բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։