Նորվեգիան 400 միլիոն կրոն (44 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի համար ռազմական տեխնիկա գնելու Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը, ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Ելույթ ունենալով նորվեգական խորհրդարանում՝ Ստյորեն ասել է, որ այդ քայլը թույլ կտա Ուկրաինային աջակցել այնպիսի զենքերով, ինչպիսին նորվեգական զինված ուժերը չունեն:

Վարչապետը հավելել է, որ պատերազմին մասնակցող կողմին զենք նվիրելը Նորվեգիայի համար «նոր փորձ» է։

Ավելի վաղ Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել էր, որ Նորվեգիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության «Միստրալ» համակարգ է նվիրաբերել։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Նորվեգիան նախկինում փոխանցել է ընդհանուր առմամբ 4000 հակատանկային հրթիռ եւ մի քանի տեսակի պաշտպանիչ սարքավորումներ, ինչպես նաեւ այլ ռազմական տեխնիկա։