ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վարակվել է COVID-19-ով, հայտնել է նրա գրասենյակը։

Նա «սերտ կապի մեջ չի եղել» նախագահ Ջո Բայդենի կամ առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ, հայտարարել է փոխնախագահի գրասենյակը՝ վկայակոչելով նրանց ճամփորդությունների ժամանակացույցը:

«Նա որեւէ ախտանիշ չունի, կմեկուսացվի եւ կշարունակի աշխատել փոխնախագահի նստավայրից»,- ասել է Հարիսի խոսնակ Քիրսթեն Ալենը:

Հարիսը լիովին պատվաստված է, նա վարակվել է COVID-19-ով շաբաթներ անց այն բանից, երբ Կոնգրեսի մի շարք առաջատար դեմոկրատներ եւ Բայդենի վարչակազմի պաշտոնյաներ նույնպես վարակվել են վիրուսով: Բացի երկու չափաբաժիններից, Հարիսը նաեւ խթանող պատվաստում է ստացել։