Ճապոնիայի կառավարությունում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին երկրի մասնակցության հարցով դեռ ոչինչ որոշված չէ, չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտնել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

«Մենք տեղյակ ենք պետքարտուղար Բլինքենի հայտարարության մասին, սակայն առայժմ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ճապոնիայի ներկայության վերաբերյալ ոչինչ որոշված ​​չէ»,- ասել է Մացունոն։

Ավելի վաղ Բլինքենը հայտնել էր, որ Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին սպասվում է Ճապոնիայի մասնակցությունը: