Բելառուսում երկու ընթերցմամբ օրինագիծ է ընդունվել, որն ահաբեկչության փորձերի համար մահապատիժ կիրառելու հնարավորություն է նախատեսում։ Այս մասին հայտնում է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի Telegram ալիքը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հանրապետության քրեական օրենսգրքում։
Ինչպես նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, օրենքի նպատակներն են «ապակառուցողական տարրերի վրա զսպող ազդեցության ապահովումը, ինչպես նաեւ՝ ահաբեկչական գործունեության դեմ պետության վճռական պայքարի ցուցադրումը»։





























