Պարզվել է Երեւանի Զաքյան-4 շենքի մոտ երեկ` օգոստոսի 2-ին հրազենային կրակոցներից մահացածի ինքնությունը: Նա ՌԴ քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 2-ին ժամը 21.16 հաղորում է ստացվել, որ Զաքյան 4 շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ հրազենային կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ սպանված տղամարդու մահը վրա է հասել հրազենային մի քանի կրակոցների հետեւանքով:

Դեպքի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ըստ որոշ տեղեկությունների` սպանվածը ռուսաստանցի գործարար էր: