ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Կանադայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է։

Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է Կանադայի 592 բարձրաստիճան ներկայացուցիչ, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոն, արտգործնախարար Մելանի Ջոլին, ինչպես նաեւ սենատորներ, դատավորներ, զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ այլոք։

«Ընդգծում ենք, որ ռուսական կողմից նման պատժամիջոցները կիրառվում են հարկադրաբար եւ բացառապես ի պատասխան Կանադայի ղեկավարության թշնամական գործողություններին։ Ռուսաստանը Կանադայի ժողովրդի հետ փոխադարձ հարգալից եւ բարիդրացիական հարաբերությունների է ձգտում՝ կոչ անելով Օտտավայի իշխանություններին հրաժարվել ռուսաֆոբ քաղականությունից, որը զրկում է երկրին արտաքին քաղաքականության անկախությունից եւ չի համապատասխանում նրա ազգային շահերին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: