Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը վարչապետ Վիկտոր Օրբանին խնդրել է նոր կառավարություն ձեւավորել եւ հայտարարել է, որ նոր խորհրդարանի առաջին նիստին կրկին կառաջարկի նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
«Ես երրորդ անգամ վարչապետ Վիկտոր Օրբանին խնդրեցի նոր կառավարություն ձեւավորել, եւ նա ընդունեց այս առաջարկը։ Երկուշաբթի ես դա կկրկնեմ խորհրդարանի առաջին նիստին եւ կառաջարկեմ ընտրել Վիկտոր Օրբանին վարչապետի պաշտոնում»,- ասել է Յանոշն Օբրանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ Նրա ելույթը հեռարձակել է M1 ալիքը։
Նախագահը նաեւ նշել է, որ «ընտրություններն անցել են օրինական, սահմանադրական, ազատ եւ ժողովրդավարական», եւ նոր խորհրդարանի լեգիտիմությունը քննարկման ենթակա չէ։
Օրբանն Ադերին խոստացել է, որ կառավարություն կձեւավորի, որը կարող է պաշտպանել երկին առաջիկա տարիներին։ «Պետք է պաշտպանել Հունգարիան արտաքին ազդեցություններից վտանգներով լի տասնամյակում»,- ասել է նա։





























