Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Նշվեց, որ եւս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։