Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կուժեղացնի ռազմական եւ հումանիտար աջակցությունն Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։

Մակրոնը կրկնել է իր «խիստ մտահոգությունն» ուկրաինական քաղաքների ռուսական ռմբակոծությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքում ստեղծված «անտանելի իրավիճակի» կապակցությամբ, ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները եւ Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում են խաղաղ բանակցություններին։