Առաջին կիսամյակի ընթացքում գնաճը Հայաստանում կազմել է 3,5 տոկոս:
Այդ ցուցանիշով առաջատարը ԱՊՀ-ում Բելառուսն է: ԱՊՀ Վիճպետկոմի տվյալներով, առաջին կիսամյակի ընթացքում գնաճի մակարդակը Բելառուսում կազմել է 36,2 տոկոս, իսկ 5,7 անգամ գերազանցում է ԱՊՀ միջին ցուցանիշը:
Բելառուսին հաջորդում են Ղրղըզստանը` 7,2 տոկոս, Ղազախստանը` 7,1, Տաջիկստանը` 7,1, Ուկրաինան` 5,9, Ռուսաստանն ու Մոլդովան` 5-ական, Հայաստանը` 3,5, Ադրբեջանը` 2,5 տոկոս:
Հունիսին մայիսի համեմատ Հայաստանում գրանցվել է սղաճ (1,4 տոկոս), Ադրբեջանում` 0,9 տոկոս:
ԱՊՀ-ում գները միջինն աճել են 0,5 տոկոսով:




























