ՌԴ Արխանգելսկի մարզի հետաքննչական մարմինները ավարտել են 27-ամյա Ռաֆայել Մամոյանի նկատմամբ ընթացող նախաքննությունը, ով մեղադրվում է սպանության մեջ:

Հետաքննության վարկածով, 2009-ի մայիսի 18-ի առավոտյան Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքի բնակարաններից մեկում Մամոյանը խանդի հողի վրա իր 22-ամյա ընկերուհուն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որոնք մահացու են եղել:

Հանցագործությունից անմիջապես հետո Մամոյանը լքել է Կոտլասի շրջանը եւ 2 տարի շարունակ անընդհատ փոխել է բնակության վայրը ՌԴ տարածքում:

2011-ի հունիսի 1-ին Մամոյանը ներկայացել է կոտլասի միջշրջանային հետաքննչական բաժին եւ խոստովանել իր կատարած հանցանքը:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հետաքննությունը բավարար ապացույցներ է գտել, որի կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար: