«Դիմադրություն» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախում սկսվեց, երբ նրանք փորձում էին Արցախի դրոշը տեղադրել Արտաքին գործերի նախարարության շենքի մուտքի վրա։
«Դուք բոլորդ մնում եք այստեղ, ինձ հետ կգա 20 հոգի։ Արտաքին գործերի նախարարությունում պետք է բարձրանա Արցախի դրոշը, որովհետեւ այդ սրիկան այսօր էլի ինչ-որ բան է ասել։ Արցախը հայկական է, եւ մենք պետք է պայքարենք դրա համար»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանները փորձեցին խոչընդոտել ցուցարարների մուտքը դեպի նախարարություն, սակայն, դա նրանց չհաջողվեց, եւ ցուցարարները Արցախի դրոշը ծածանեցին ԱԳՆ շենքի դիմաց, սակայն դրոշը տեղադրել ոստիկանները նրանց թույլ չտվեցին։
Իշխան Սաղաթելյանն ավելի ուշ ասաց, որ սպասում են ոստիկանների թույլտվությանը, որպեսզի դրոշը տեղադրեն։











