Վերջին շրջանում Ադրբեջանի ընդդիմության եւ իշխանության միջեւ բանակցություններ են սկսվել, մասնավորապես 2013 թ. նախագահական ընտրությունների եւ երկրում դեմոկրատական բարեփոխումների անցկացման վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն, բանակցությունները տեղի են ունենում Արեւմուտքի ցանկությամբ եւ միջնորդությամբ: Մասնավորապես, դրանք ընթանում են բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության միջնորդությամբ:
«Բրիթիշ փեթրոլիումի» բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հանդես է գալիս որպես միջնորդ»,-հաղորդում է «Պոլիգոն»-ը` նշելով, որ միջնորդություն ստանձնած պաշտոնյան Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակական կապերի բաժնի պետ Թերիի Դեւիդսոնն է:
Աղբյուրը հավելում է, որ բանակցությունները տարվում են նախագահ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական ընդդիմության առաջնորդ` Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերեմլիի միջեւ: Այնուամենայնիվ, կողմերից եւ ոչ մեկը չի հավատում բանակցությունների դրական արդյունքների ձեռքբերման հնարավորությանը:




























